Էլ.փոստի արխիվացում
Մենք խորհուրդ ենք տալիս պարբերաբար արխիվացնել Ձեր անձնական նամակները:
Դա կարելի է անել տարբեր գործիքներով:
 Օրինակ՝ 
MailStore Home® ազատ է անձնական օգտագործման համար և թույլ է տալիս Ձեզ արխիվացնել Ձեր անձնական էլ.փոստը գրեթե ցանկացած էլ.փոստի աղբյուրից: Այսպես վարվելով երբեք նամակներ չեք կորցնի: MailStore Home® հասանելի է Windows Vista, 7, 8, 10 համակարգերի համար:
Linux և Mac OS X համակարգերի օգտագործողները կարող են օգտագործել Mozilla Thunderbird (+ImportExportTools Plugin) կամ այլ լուծում:
 Բացեք արդեն բեռնված .exe ֆայլը
 Սեղմեք Run կոճակը, ծրագիրը տեղադրելու համար:
 Ընտրեք I agree to the License Agreement and Privacy Policy կոճակը և սենղմեք Next
 Ընտրեք Install on this computer՝ այն համակարգչի վրա տեղադրելու համար:
Մյուս երկու տարբերակները ծրագիրը որևէ արտաքին կրիչի վրա տեղադրելու համար են:
 Տեղադրումն ավարտելուց հետո սեղմեք Finish: Եթե Ձեզ մոտ նշված է Start MailStore Home դրոշակը, ապա այն կբացվի ավտոմատ կերպով Finish կոճակի սեղմումից հետո:
 Ծրագիրը արդեն բացվել է:
 Սեղմեք Archive E-mail կոճակը:
 Այնուհետև Advanced կոճակը:
 Ապա բացված ցուցակում ընտրեք IMAP Mailbox տարբերակը
  Այստեղ user-ի փոխարեն պետք է լինի Ձեր էլ.հասցեի անվան առաջամասը:
Առաջին քայլ՝ լրացրեք E-mail Address դաշտը՝ գրելով ձեր էլ.հասցեն:
Երկրորդ քայլ՝ գրեք Ձեր փոստային սերվերի անունը:
Երրորդ քայլ՝ Access via ցուցակից ընտրեք IMAP-SSL:
Չորրորդ քայլ՝ գրեք Ձեր էլ.հասցեի անվան առաջամասը:
Հինգերորդ քայլ՝ մուտքագրեք Ձեր գաղտնաբառը:
Վեցերորդ քայլ՝ սեղմեք Test գաղտնաբառը ստուգելու համար:
Յոթերորդ քայլ `Next
 Սեղմեք Finish
 Սեղմեք OK
 Ծրագրի աջ մասում սեղմեք Run՝ սկսելու համար
 Սպասում ենք մինչ այն ավարտի իր գործը:
 Ավարտելուց հետո սեղմում Close
 Ծրագրի ձախ մասում սեղմում ենք My Archive և վրան սեղմում երկու անգամ:
 Ընտրում մեր էլ.հասցեն և վրան սեղմում երկու անգամ:
 Բացվում է մեր էլ.հասցեի արդեն արխիվացված տարբերակը: Ահա մեր պանակները:
 Օրինակ՝ սեղմելով INBOX բացում ենք որևէ նամակի վրա և արդեն ունենք նամակների արխիվացված տարբերակը մեր համակարգչում:
 Սեղմեք կայքում առկա հղումը և բացեք ներքոհիշյալ էջը, այնուհետև բեռնեք սեղմելով Free Download
 Բեռնելուց հետո սեղմեք բեռնված ֆայլի վրա և բացեք այն
 բացված պատուհանում սեղմեք Run
 Սպասեք մինչ կատարվի extracting-ը
 Բացված տեղադրման պատուհանում սեղմեք Next
 Ընտրեք Standard դրոշակը և Next
 Տեղադրելու համար Install
 Սպասեք մինչ տեղադրման գործողությունը ավարտվի
 Ավարտելուց հետո նշեք Launch Mozilla Thunderbird now և սեղմեք Finish
 Սեղմեք կայքում տեղակայված ImportExportTools Plugin հղումը և բեռնեք այն:
 Thunderbird ծրագրում սեղմեք աջ վերևում մենյուի նշանի վրա:
 Բացված ցուցակում սեղմեք Add-ons
 Բացված էջում գտեք կարգավորումներ նշանը սեղմեք այն
 Բացված ցուցակում ընտրեք Install Add-on from file
 Բացված պատուհանում ընտրեք ձեր բեռնած ֆայլը՝ ImportExport Tools
 Ընտրելով այն կբացվի Software Installation պատուհանը, սեղմեք Install now կոճակը
 Տեղադրումն ավարտելուց հետո, էկրանի վերևում կառաջանա restart now կոճակը, սեղմեք այն և ծրագիրը կվերամիանա ու կսկսի աշխատել:
 Նախ թարմացրեք փոստը սեղմելով Get Messages
 Մկնիկի աջ ստեղնով սեղմեք այն պանակի վրա որը ցանկանում եք արխիվացնել, ընտրեք ImportExportTools, այնուհետև Export Folder
 Ընտրեք այն տեղը որտեղ ցանկանում եք պահել արխիվը
 Սեղմեք OK
 



