DNS
ASNET-AM DNS ծառայութունը կազմակերպված է հուսալի տարաբաշխված բազմաշերտ DNS սերվերների ենթակառուցվածքի միջոցով և բազմաթիվ ելքային կապերի օգտագործմամբ:
ASNET-AM ցանցի անդամ-կազմակերպություններին տրամադրվում են տարբեր տեսակի DNS ծառայություններ:
Ներքին DNS սերվերներ
- Ներքին DNS սերվերները սպասարկում են ռեկուրսիվ DNS հարցումները՝ ASNET-AM անդամներին տրամադրված հասցեներից
 - Ըստ պահանջի կատարվում են լրացուցիչ կարգավորումներ՝ լոկալ ցանցերի DNS հարցումները սպասարկելու համար
 
Ներքին DNS սերվերների հասցեներ
- 10.1.22.22
 - 10.1.22.20
 
DNS տիրույթների հոստինգ
- Բոլոր տիրույթների սպասարկումը իրականացվում է ASNET-AM-ի կողմից, հուսալի DNS սերվերների ենթակառուցվածքով:
 - ASNET-AM անդամների համար անվճար տրամադրվում են DNS ենթատիրույթներ ՛asnet.am՛ և ՛sci.am՛ տիրույթներում:
 - Տրամադրվում է նաև այլ DNS տիրույթների հոսթինգ:
 - Տիրույթներում անհրաժեշտ բոլոր փոփոխությունները իրականացվում են սեղմ ժամկետներում՝ ASNET-AM անդամների կողմից էլ․ փոստով ուղարկված պաշտոնական հարցումների հիման վրա։
 
DNS սերվերներ տիրույթների հոստինգի համար
- ns.sci.am
 - ns2.sci.am
 - ns2.asnet.am
 




