Էլ.փոստ, Վեբ փոստ, Փոստային ցանկեր
ASNET-AM Էլեկտրոնային փոստ (E-mail) ծառայությունը տրամադրում է ASNET-AM ցանցի օգտագործողներին այս ամենահայտնի ցանցային ծառայության տարբեր ձևերից օգտվելու լայն հնարավորություններ:
ASNET-AM E-mail ծառայությունը ներկայումս ունի հետևյալ կառուցվածքը՝
Բազմաշերտ փոստային սերվերների հիերարխիա
- ASNET-AM փոստային սերվերները սպասարկում են ASNET-AM Անդամների տարբեր դոմենային տիրույթների էլ.փոստը:
- Կայունության նպատակով իրականացված է մուտքային և ելքային սերվերների կրկնօրինակում՝ բազմաթիվ ելքային կապուղիների միջոցով:
- Բազմաշերտ փոստային սերվերների հիերարխիան հնարավորություն է տալիս կատարել սպամի և վիրուսների ֆիլտրումը նախքան նամակի վերջնական առաքումը օգտագործողին:
Միասնական անվտանգ Վեբ փոստ (Webmail) միջավայր
- ASNET-AM անդամների համար իրենց փոստարկղերը հեռակա կառավարելու հնարավորություն:
- Ձեր բրաուզերից մինչև սերվեր հատվածում կապն անվտանգ է՝ HTTPS տեսակի միացման կիրառման շնորհիվ:
- Մուտքը դեպի միասնական ASNET-AM Webmail միջավայր հասանելի է անմիջապես ASNET-AM ցանցի կայքից (ձախ վերևի անկյունում):
Մուտքագրեք ձեր Էլ.հասցեն և գաղտնաբառը և ձեր հարցումն կվերահասցեավորվի դեպի ASNET-AM Webmail ծառայության համապատասխան միջավայր:
Փոստային ցանկեր (Mailing List)
- ASNET-AM անդամների համար Էլ.փոստի ցանկեր ունենալու և կառավարելու հնարավորություն:
- Կառավարելի և փակ քննարկումներ
- Մասսայակյան ծանուցումներ էլ.փոստով
- Ձեր բրաուզերից մինջև սերվեր հատվածում կապն անվտանգ է՝ HTTPS տեսակի միացման շնորհիվ:
- Փոստային ցանկերը կարող են կազմակերպվել քննարկումների փակ խմբի ձևով ինչպե նաև հայտարարությունների/ծանուցումների հասցեների ցուցակի ձևով:
- Կառավարման միջավայրը հնարավորություն է տալիս՝
Սահմանել առավելագույն թվով ստացողներին
Թաքցնել ուղարկողի հասցեն՝ խմբի անունով փոխարինելով
Թաքցնել ստացողի հասցեն՝ խմբի անունով փոխարինելով
Սահմանափակել տվյալ խմբի հասցեին նամակ ուղարկելու իրավունք ունեցողներին
և այլ կառավարման գործողություններ
ASNET-AM ցանցի անդամ կազմակերպությունների բոլոր գիտաշխատողները կարող են ստանալ էլ. հասցե:
ASNET-AM ցանցում Էլեկտրոնային փոստի հասցե գրանցելու համար դիմեք մեզ ԿԱՊ էջում նշված տարբերակներից որևէ մեկով` նշելով Ձեր Անուն Ազգանունը, կոնտակտային հեռախոսահամարը, կազմակերպությունը և պաշտոնը:
Կոնտակտային անձ՝ Արթուր Պետրոսյան
Էլ-փոստ՝
Հեռ.՝ (010) 526742-2, 177.