IP միացում և երթուղավորում
ASNET-AM ցանցի IP միացումը և երթուղավորում իրականացվում է հետևյալ սկզբունքներով՝
Լինելով RIPE NCC անդամ (LIR), ASNET-AM-ը ունի մի շարք IPv4 և IPv6 հասցեներ, ինչպես նաև AS համար:
Ելնելով կարիքներից և պահանջարկից անդամներին տրամադրվում են ներքին (private) և իրական (public) IP հասցեներ՝ /30-ից մինչև /24 տիրույթներով:
Իրական (public) IP հասցեները ունեն անմիջական ելք դեպի Ինտերնետ:
Ներքին (private) IP հասցեները ունեն անմիջական հասանելիություն դեպի ներքին ծառայություններ, իսկ ելքը դեպի Ինտերնետ հասանելի է պրոքսի սերվերների կամ հատուկ NAT կարգավորումների միջոցով:
Այլ հեռահաղորդակցության պրովայդերներից վարձակալված կապուղիների միջոցով կապ տրամադրելիս կատարվում է թունելավորում (tunneling):
Որոշ IP հասցեների համար տրամադրվում է մուտք դեպի հատուկ ռեսուրսներ (օրինակ՝ Գիտական հրապարակումների ռեսուրսներ)
Ներքին երթուղավորումը իրականացված է OSPF հաղորդակարգի միջոցով
Արտաքին երթուղավորումը իրականացված է BGP հաղորդակարգի միջոցով (տես՝ Արտաքին միացումներ)
Կոնտակտային անձ՝ Եվգենի Պրոխորենկո
Էլ-փոստ՝ eugene@sci.am
Հեռ.՝ (010) 526742-2, 178.