Հայաստանի Ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանց
  • ՀԱՅ
  • ENG

Ուրախ ենք տեղեկացնել, որ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ) ASNET-AM թիմի կողմից հաջողությամբ ավարտվել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ / HESC) տարածքում մալուխային համակարգի և Wi-Fi ծածկույթի արդիականացման աշխատանքները:

Ծրագրի շրջանակներում իրականացվել է մալուխային համակարգի ամբողջական փոխարինում և ժամանակակից ցանցային սարքավորումների տեղադրում ու կոնֆիգուրացիա:

Հիմնական տեխնիկական բարելավումները.

  • Միջուկային ցանցային ենթակառուցվածք.

Տեղադրվել են 10Gbps թողունակությամբ երթուղիչներ (Routers), բաշխիչ (Core Distribution) և ընդհանուր նշանակության սվիչներ (Switches):

  • Անլար ցանց.

Տեղադրվել են 5G աջակցմամբ Wi-Fi մուտքի կետեր (Access Points)՝ ներկառուցված կրկնակի ռեզերվացված կոնտրոլերով, ինչն ապահովում է անխափան և բարձրորակ կապ:

  • Մալուխային համակարգ.

Իրականացվել է մալուխային ցանցի ամբողջական թարմացում և սարքավորումների վերազինում:

Արդյունքում՝ ԲԿԳԿ ողջ տարածքն ապահովված է կայուն մալուխային ցանցով և բարձրորակ Wi-Fi ծածկույթով՝ eduroam SSID-ով, ինչը հնարավորություն է տալիս աշխատակիցներին և այցելուներին օգտվել անվտանգ միջազգային ակադեմիական ցանցից: