Հայաստանի Ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանց
  • ՀԱՅ
  • ENG

Ուրախ ենք հայտնելու eduroam WiFi ծառայության ոլորտում մեր նոր ձեռքբերումների մասին:

Դեռևս 2019 թվականին մեր թիմը ներկայացրել և հետագայում իրականացրել է "Identity Infrastructure Boost Concept for eduroam Service" լուծումը, որը թույլ է տալիս նույնականացնել eduroam-ի օգտատերերին տվյալ կազմակերպության էլ.փոստի (IMAP) սերվերի միջոցով: Այդ կերպ որոշակի կազմակերպության ներսում առկա էլ. փոստի անունը/գաղտնաբառը կարող է օգտագործվել որպես eduroam ծառայության ինքնության վավերացման աղբյուր:

Սակայն վերջին շրջանում Google-ի անվտանգության սահմանափակումների պատճառով Gmail հասցեներով eduroam ծառայություն մուտք գործողների մոտ որոշ խնդիրներ էին առաջանում։

Որպես լուծում, մեր թիմը վերջերս ավարտել է Google Secure LDAP access-ի միջոցով նոր ավելի արդյունավետ մեխանիզմի ներդրումը: Այն կրկին թույլ է տալիս Gmail-ի հասցեները օգտագործել որպես ինքնության վավերացման աղբյուր eduroam-ի նույնականացման համար և աշխատում է շատ ավելի արագ և արդյունավետ:

Gmail-ի վրա հիմնված կազմակերպության eduroam մուտքի այս նոր լուծումն արդեն աշխատում է ASNET-AM ցանցի անդամ-կազմակերպություններից մի քանի հաստատությունների համար, ինչպիսիք են.

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը

Արդյունքում այդ կազմակերպությունների և՛ աշխատակիցները, և՛ ուսանողները կարող են միանալ eduroam WiFi ծառայությանը ամբողջ աշխարհում՝ օգտագործելով իրենց էլ.փոստի մուտքային տվյալները:

Հուսով ենք, որ ASNET-AM ցանցի ավելի շատ անդամ-կազմակերպություններ մոտ ապագայում նույնպես կիրականացնեն eduroam WiFi ծառայությունը:

ASNET-AM
ցանցի թիմը պատրաստ է տրամադրել համապատասխան օգնություն Հայաստանի բոլոր շահագրգիռ կազմակերպություններին: